«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Շանթը նպատակ չի ունեցել ոստիկան ծեծելու

Շանթը նպատակ չի ունեցել ոստիկան ծեծելու
07.11.2013 | 17:59

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանությունը ձերբակալեց քսան մարդու, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրելը) և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորյալ ոչնչացնելը և վնասելը):

Հիշեցնենք, որ «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները մի քանի օր շարունակ նստացույց էին հայտարարել Ազատության հրապարակում, իսկ այդ օրը, փայտերով զինված, պատրաստվում էին պահանջելու իշխանության հրաժարականը:
Արդյո՞ք Շանթ Հարությունյանին հնարավոր է ճանաչել քաղբանտարկյալ: Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ն սահմանեց այն հստակ չափորոշիչները, համաձայն որոնց՝ անձը կարող է ճանաչվել քաղբանտարկյալ: Այս ընթացքում միայն Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն է Շանթ Հարությունյանին համարում քաղբանտարկյալ:
irates.am-ը զրուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի ու ևս մի քանի քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանած փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ:
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում խոսվում է ապստամբության իրավունքի մասին: Այնտեղ ասվում է՝ որպեսզի ժողովուրդը չապստամբի, պայմանավորվող պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մարդու իրավունքները հարգվեն: Շանթի գործողություններն ի սկզբանե միտված չեն եղել ոստիկան ծեծելուն, անհասկանալի է նաև, թե ինչ գույք են ոչնչացրել: Նրա գործողություններն ուղղված են եղել քաղաքական իշխանության դեմ: Այս համատեքստում նա պետք է ճանաչվի քաղբանտարկյալ: Իսկ եթե պարզվի, որ նա ոստիկանի նկատմամբ կիրառել է բռնություն, նա չի կարող համարվել քաղբանտարկյալ: Բոլորիս համար էլ պարզ է, որ նրա նպատակը ապստամբություն բարձրացնելն է եղել, հեղափոխություն անելը, նրա գործողություններն ուղղված են եղել քաղաքական իշխանության դեմ, ոչ թե կարգը պահպանող ոստիկանի դեմ: Դրա պատասխանը մի քիչ ավելի խորքային է»,- ասաց Հարություն Բաղդասարյանը: Նա կարծում է, որ իշխանությունը կարող էր այն ժամանակ դեմն առնել:
Հարություն Բաղդասարյանը հիշեցրեց, որ ժամանակին Շանթ Հարությունյանը կալանքից ազատվել է անմեղսունակ ճանաչվելու պատճառով, և, այդ տրամաբանությամբ, նրան իրավունք չունեն մեղադրանք առաջադրելու:
Միաժամանակ փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Շանթ Հարությունյանն օգտվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ապստամբություն անելու իր իրավունքից և պատասխանատվություն է կրում իր քաղաքական հայացքների համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

聝脗漏脙聜脗隆脙聜脗聭脙聝脗搂脙聜脗聜脙聜脗漏脙聝脗娄脙聜脗聡脙聜脗聡脙聝脗漏脙聜脗聧脙聜脗聥/1336390047" rel="nofollow">Առողջապահություն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 05.07.2025